economy

Գեղարքունիքի մարզի տնտեսությունը

 


   

    Մարզի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, որի գլխավոր ճյուղերն են հացահատիկային տնտեսությունը, կարտոֆիլագործությունը և անասնապահությունը: Առաջ մարզի արդյունաբերության առաջնային ճյուղերից էր ձկնարդյունաբերությունը, որը, սակայն, մեծ անկում է ապրել ձկան պաշարների կրճատման պատճառով:

    Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը ներկայումս հանքարդյունաբերությունն է: Կարելի է առանձնացնել Սոթքի ոսկու հնագույն հանքավայրը, որին բաժին է ընկնում Հայաստանում արդյունահանվող ոսկու հանքաքարի մեծ մասը, ինչպես նաև դոլոմիտի, հրաբխային տուֆի, բազալտի և պեռլիտի հանքերը: Կա գորգերի արտադրություն, որոնք արտահանվում են: Բավականին զարգացած է առևտրի և սպասարկման ոլորտը: Գործում են  պանրի փոքր արտադրամասեր, հացաբուլկեղենի արտադրություն: Մարզում հնարավոր է զարգացնել հանքային ջրերի արտադրությունը, վերամշակող սննդարդյունաբերությունը՝ մասնավորապես մսամթերքի և կաթնամթերքի արտադրություն, բրդի վերամշակում, կաշվի արտադրություն և այլն: Աշխատատեղ չլինելու պատճառով աշխատունակ տղամարդկանց զգալի մասը մեկնում են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: