ՇՈՐԺԱ

ՇՈՐԺԱ
Շորժա գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 13կմ հարավ-արևմուտք: Ունեցել է Նադեժդինո անունը:
Գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին Ռուսաստանից աքսորված մոլդովացիների կողմից: 20-րդ դարի սկզբում գյուղում բնակություն են հաստատել թուրքերը, որոնց հեռանալուց հետո 1989-1992 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից և Արծվաշենից բռնագաղթած հայերով: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, պտղաբուծությամբ և սպասարկման ոլորտի աշխատանքով: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, երկաթուղային կայարան, օդերևութաբանական կայան և մի քանի հանգստյան տներ: Գյուղով անցնում են Երևան-Սոթք ավտոճանապարհը և Երևան-Սոթք երկաթուղին: Գյուղում և շրջակայքում պահպանվել են բերդ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներ), եկեղեցիներ (17-րդ դար), գյուղատեղի, խաչքար, գերեզմանոցներ (17-րդ դար):