ՉԿԱԼՈՎԿԱ

:
գյուղ
:
601
:
1 925մ
:
Սևան
:
40°30′27″ հս.լ. 44°57′32″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Երվանդ Կարապետյան
Հեռախոսային Կոդ:
+374 (261)
Փոստային Ինդեքսներ:
1514
ՉԿԱԼՈՎԿԱ
Չկալովկա գյուղը Սևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Սևան քաղաքից 5կմ հարավ, Սևանա լճի արևմտյան ափին: Ունեցել է Ալեքսանդրովկա և Զեյնալաղալի անունները:
Անվանվել է ի պատիվ ռուս օդաչու Վալերի Չկալովի: Հիմնադրվել է 1840 թվականին Ռուսաստանի Պովոլժիեի, Սարատովի և Տամբովի նահանգներից եկած ռուսների կողմից: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, արարողությունների սրահ և համայնքային կենտրոն: Գյուղի մոտ կա խաչքարերով գերեզմանոց (10-12-րդ դարեր):