ՋԻԼ

գյուղ
690
2 040մ
Ճամբարակ
40°27′16″ հս.լ. 45°27′13″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Միքայել Ղարիբյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (265)
Փոստային Ինդեքսներ: 
1317

ՋԻԼ


 

    Ջիլ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 21կմ հարավ-արևելք, Սևանի լեռների լանջին, Ջիլ գետակի ափին: Ունեցել է Ճիլ անունը:

    Հիմնադրվել է 12-րդ դարում: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի և խաչքարերով գերեզմանոց: