ՍԱՐՈՒԽԱՆ

:
գյուղ
:
8 428
:
1 990մ
:
Գավառ
:
40°17′21″ հս.լ. 45°08′03″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Վահան Գևորգյան
Հեռախոսային Կոդ:
+374 (264)
Փոստային Ինդեքսներ:
1214
ՍԱՐՈՒԽԱՆ
Սարուխան գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 7կմ հարավ, Գավառագետի Կուկուձոր վտակի ափին: Ունեցել է Դալիկարդաշ անունը:
Հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի կողմից: Հայաստանի ամենամեծ գյուղերից է: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Շատ մեծ թվով տղամարդիկ են մեկնում սեզոնային արտագնա աշխատանքի: Գյուղում գործում են 3 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց, մշակույթի տուն և գրադարան: Գյուղում կա սբ. Գևորգ եկեղեցի (1883թ.), «Թուխ Մանուկ» մատուռ, բնակատեղի (մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներ) : Գյուղի շրջակայքում կան բնակատեղիներ և դամբարանադաշտեր: