ՍՈԹՔ

գյուղ
985
2 020մ
Վարդենիս
40°12′11″ հս. լ. 45°51′53″ ավ. ե.
Համայնքի Ղեկավար: 
Կոլիկ Շահսուվարյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1623

ՍՈԹՔ


 

    Սոթք գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 13կմ հյուսիս-արևելք, Սոթ գետի ափին: Ունեցել է Սոթ, Զոդ անունները:

    Հնագույն բնակավայր է:  Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1829 թվականին: Մինչև 1988 թվականը գյուղում հիմնականում ապրել են ադրբեջանցիներ, որոնց հեռանալուց հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Բնակչության մի մասը աշխատում է ոսկու հանքում: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց: Գյուղից արևելք գտնվում են Սոթքի ոսկու հանքերը, որոնք շահագործվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում: Լճաշենի դամբարաններից հայտնաբերված ոսկյա զարդերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատրաստված են եղել Սոթքի ոսկուց: Գյուղում կա երկաթուղային կայարան, որը միացնում է ոսկու արդյունահանման գործարանը հիմնական երկաթուղագծի հետ Շորժա, Սևան և Հրազդան կայարանների միջոցով: Պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների բնակավայրերի հետքեր և դամբարաններ, որոնց պեղումների հետևանքով հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ: Գյուղում պահպանվել են սբ. Աստվածածին եկեղեցին (9-րդ դար), խաչքարեր, կոթողներ: