ՎԱՆԵՎԱՆ

գյուղ
398
1 940մ
Վարդենիս
40°12′00″ հս. լ. 45°41′00″ ավ. ե.
Համայնքի Ղեկավար: 
Նորայր Հարությունյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1624

ՎԱՆԵՎԱՆ


 

    Վանեվան գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 5կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա: Ունեցել է Քարքիբաշ և Շաֆակ անունները:

    Հիմնադրվել է 1828 թվականին Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից, բայց հետագայում բնակվել են ադրբեջանցիներ: 1988 թվականին ադրբեջանցիների արտագաղթելուց հետո գյուղում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: : Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, բուժկետ: Գյուղի մոտ կան 9-13-րդ դարերի խաչքարեր: