ՎԱՐԴԱՁՈՐ

գյուղ
3 011
2 000մ
Մարտունի
40°11′30″ հս. լ. 45°11′15″ ավ. ե.
Համայնքի Ղեկավար: 
Ռոբերտ Սիրականյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1417

ՎԱՐԴԱՁՈՐ


 

    Վարդաձոր գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 9կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճից հարավ-արևմուտք: Ունեցել է Ադամխան անունը:

    Հիմնադրվել է 1828-29 թվականներին Ալաշկերտից և Մուշից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան և բուժկետ: Գյուղում և շրջակայքում կան սբ. Աստվածածին (19դ.) և սբ. Սարգիս եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոց, գյուղատեղի, ամրոցներ: Պահպանվել են մ.թ.ա. 722-705 թվականների ուրարտական արձանագրություններ: