ՎԱՐԴԵՆԻԿ

գյուղ
9 643
1 980մ
Մարտունի
40°08′06″ հս. լ. 45°26′11″ ավ. ե.
Համայնքի Ղեկավար: 
Հովհաննես Հովեյան
Հեռախոսային Կոդ: 
+374(2625)
Փոստային Ինդեքսներ: 
1418

ՎԱՐԴԵՆԻԿ


 

    Վարդենիկ գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 13կմ արևելք, Վարդենիս գետի ափին: Ունեցել է Վարդենիս, Ներքին Գեղաձոր, Գյոզալդարա անունները:

    Հիմնադրվել է 1828-29 թվականներին Ալաշկերտից և Մուշից գաղթած հայերի կողմից: Հայաստանի ամենամեծ գյուղերից է: Բնակչության հիմնական մասը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Մեծ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Գյուղում գործում է կրթահամալիր, 2 հիմնական դպրոց, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա: Գյուղում և շրջակայքում են գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին, որի հիմքերի վրա գյուղի բարերար ընտանիքի կողմից 2004 թվականին կառուցվեց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, Ծաղկավանք (9-10-րդ դարեր) և Իշխանավանք (13-րդ դար) եկեղեցիները, սբ. Հովհաննես և Թուխ Մանուկ մատուռները, գյուղատեղիներ, կիկլոպյան ամրոցի ավերակներ, ժայռապատկերներ, խաչքարերով գերեզմանոցներ: