ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ

գյուղ
5 044
1 980մ
Մարտունի
40°07′58″ հս. լ. 45°14′55″ ավ. ե.
Համայնքի Ղեկավար: 
Ռուբիկ Ղուկասյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1415

ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ


 

    Վերին Գետաշեն գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 3կմ հարավ-արևմուտք, Արգիճի գետի ափին: Ունեցել է Վերին Ադյաման անունը:

    Հիմնադրվել է 1828-29 թվականներին Ալաշկերտից և Մուշից գաղթած հայերի կողմից: Բնակչության հիմնական մասը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, բուժկետ, մանկապարտեզ և մշակույթի տուն: Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գյուղատեղի, ամրոցներ, քարայր-կացարան, խաչքարեր և մատուռ: