Իշխանություններ
Մարզի Իշխանություններ
Գեղարքունիքի մարզի պետական կառավարումը իրականացնում է Գեղարքունիքի մարզպետարանը, որը գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքում: Մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին շրջանների լուծարումից հետո: Այն իրագործում է ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունը և գործադիր մարմինների գործունեությունը մարզի տարածքում: Մարզպետարանի գործունեությունը ղեկավարում է մարզպետը իր տեղակալների, օգնականների, խորհրդականների, վարչությունների և բաժինների ղեկավարների և աշխատակազմի միջոցով: Մարզպետարանը կազմված է մարզպետի աշխատակազմից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից:
Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ մարզպետարանի գործունեությանը, ծրագրերին, նախագծերին, նորություններին, մարզի համայնքներին, տեղեկանալ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, գրել դիմումներ և այլն:
2007 թվականից Գեղարքունիքի մարզպետն է Նվեր Պողոսյանը: