ԱԿՈՒՆՔ

ԱԿՈՒՆՔ
Ակունք գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 2կմ հարավ, Սևանա լճի հարավ-արևելյան ափին: Գյուղը հնագույն բնակավայր է:
Բոլոր ժամանակներում եղել է միայն հայերով բնակեցված: Տարբեր ժամանակներում ունեցել է Վարդանաբակ, Վարդանաշեն, Բազմաղբյուր, Բյուրակ, Ակունք, Ականք, Ղըռխբուլաղ անունները: Վերջին անվանումը նշանակում է 40 ակունք: Գյուղում 1830 թվականին վերաբնակվել են Էրզրումի նահանգի Հին Բայազետ գավառի Ղարաքենդ գյուղից գաղթած հայերը: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում կա դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ: Գյուղում հայտնաբերված են բրոնզեդարյան բնակավայր, կիկլոպյան ամրոցների մնացորդներ, միջնադարյան գյուղատեղիներ, խաչքարեր: