ԱՅԳՈՒՏ

:
գյուղ
:
1 047
:
1 420մ
:
Ճամբարակ
:
40°41′03″ հս.լ. 45°10′23″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Հենրիխ Գաբրիելյան
Հեռախոսային Կոդ:
+374 (265)
Փոստային Ինդեքսներ:
1306
ԱՅԳՈՒՏ
Այգուտ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 16կմ հյուսիս-արևմուտք, Միափորի լեռնաշղթայի հարավային լանջին, Գետիկի հովտում: Գյուղը ունեցել է Գյոլքենդ անվանումը, որը նշանակում է լճերի գյուղ, գյուղի տարածքում գտնվող 7 լճակների անունից:
Մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ հիմա բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ և այգեգործությամբ: Գյուղում կա միջնակարգ դպրոց, բուժկետ: