ԱՍՏՂԱՁՈՐ

գյուղ
4 308
2 030մ
Մարտունի
40°09′14″ հս.լ. 45°21′17″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Ռոբերտ Խաչատրյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1403

ԱՍՏՂԱՁՈՐ


 

    Աստղաձոր գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 6.5կմ հարավ-արևելք, Սևանա լճի հարավային ափին: Ունեցել է Ալիղռըխ անունը:

    Հիմնադրվել է 1830 թվականին Ալաշկերտից և Վանից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում կա միջնակարգ դպրոց, բուժկետ: Հայտնաբերվել են երկաթի դարի դամբարաններ: Գյուղում պահպանվել են 15-րդ դարի կիսավեր սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, 13-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցին, խաչքարեր, կիկլոպյան ամրոցի ավերակներ: