ԱՐԾՎԱՆԻՍՏ

ԱՐԾՎԱՆԻՍՏ
Արծվանիստ գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 18կմ հյուսիս-արևելք, Սևանա լճի հարավային ափին: Ունեցել է Ներքին Ալուչալու անունը:
Գյուղը հիմնադրել են 1829-1830 թվականներին Ալաշկերտի Գորուն և Մուսոն գյուղերից գաղթած հայերը: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գրադարան: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կարտոֆիլի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Ժամանակին գյուղացիների հիմնական զբաղմունքներից է եղել ձկնորսությունը, բայց ձկան պաշարների խիստ կրճատման հետևանքով հիմա այն չկա: Գյուղի հարավային եզրին կանգուն է 10-րդ դարի նշանավոր եկեղեցիներից մեկը՝ Վանեվանը: Գյուղից 3կմ հարավ կա մի ավերակ գյուղատեղի, որտեղ գտնվում է Հռիփսիմեի տաճարի տիպի կիսավեր մի եկեղեցի՝ Քոլատակի Ս. Աստվածածինը (9-րդ կամ 10-րդ դար) և Հնեվանքը (10-րդ դար): Պահպանվել են նաև միջնադարյան խաչքարեր: