ԱՐԾՎԱՇԵՆ

գյուղ
0
1 400մ
Ճամբարակ
40°15′30″ հս.լ. 45°08′15″ ավ.ե.

ԱՐԾՎԱՇԵՆ


 

    Արծվաշեն գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25կմ հյուսիս-արևելք: Ունեցել է Բաշքենդ անունը:

    Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին Ղարաբաղից և Տավուշի Չորաթան գյուղից եկած հայերի կողմից: Մինչև հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելը գյուղի բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, ծխախոտի, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: Գործել են գորգագործական և այլ գործարանների մասնաճյուղեր, 2 միջնակարգ դպրոց, ուսումնարան, գրադարան, դեղատուն, մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք: Գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և մինչև հիմա գտնվում է նրանց հսկողության տակ: Արծվաշենից բռնի տեղահանված հայերը բնակություն են հաստատել հիմնականում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում: Գյուղի տարածքում կային Սուրբ Մինաս և Սուրբ Հովհաննես եկեղեցիները, տարբեր դարերի խաչքարեր, որոնց ճակատագիրն այժմ անհայտ է: Արծվաշենում են ծնվել հայ բանաստեղծ Արամայիս Սահակյանը, Խորհրդային Միության հերոս Սարիբեկ Չիլինգարյանը: