ԱՐՏԱՆԻՇ

:
գյուղ
:
713
:
1 975մ
:
Ճամբարակ
:
40°29′45″ հս.լ.45°21′46″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Կարեն Շուշանյան
Հեռախոսային Կոդ:
+374 (265)
Փոստային Ինդեքսներ:
1308
ԱՐՏԱՆԻՇ
Արտանիշ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 13կմ հարավ, Սևանի լեռնաշղթայի հարավային լանջին, Սևանա լճի Արտանիշի ծոցի ափին: Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին:
Գյուղում ապրել են ադրբեջանցիներ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո արտագաղթել են Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից և Արծվաշենից բռնագաղթած հայեր: Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ծխախոտի մշակությամբ և մեղվապահությամբ: Գյուղում գործում են դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կրաքարի հանք: Գյուղի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոցների ավերակներ, եկեղեցիներ: