ԲԵՐԴԿՈՒՆՔ

գյուղ
290
1 930մ
Գավառ
40°27′00″ հս.լ. 45°05′33″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Բաբկեն Դադիկյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1212

ԲԵՐԴԿՈՒՆՔ


 

    Բերդկունք գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 14կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին: Ունեցել է Աղկալա անունը:

    Գյուղը եղել է հնագույն բնակավայր: Պահպանվել են միջնադարյան նույնանուն քաղաքի մնացորդները, որը արաբական տիրապետության շրջանում կարևորագույն հանգույց էր Դվին-Բերդկունք-Պարտավ տարանցիկ մայրուղու վրա: Ավերվել է թաթար-մոնղոլների արշավանքներից 13-րդ–14-րդ դարերում: Վերաբնակեցվել է 1920 թվականին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ: Պահպանվել են բրոնզի դարի ամրոցի մնացորդներ, որը անվանվել է «Սպիտակ բերդ», ինչպես նաև հնագույն դամբարաններ: