ԳԱՆՁԱԿ

գյուղ
4 370
1 980մ
Գավառ
39°41′01″ հս.լ. 45°19′01″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Հարությունյան Վանիկ
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1206

ԳԱՆՁԱԿ


 

    Գանձակ գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 3կմ հարավ-արևմուտք, Գեղամա լեռների արևելյան լանջին, Գավառագետի ձախ ափին: Ունեցել է Քյոսամամեդ, Բատիկյան անունները:

    Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետից, Մուշից և Ալաշկերտից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և թռչնաբուծությամբ: Գյուղում կան սբ. Աստվածածին (4-5 դարեր) և սբ. Գևորգ (9-րդ դար) եկեղեցիները: