ԳԵՂԱՄԱՍԱՐ

գյուղ
1 198
2 050մ
Վարդենիս
40°18′42″ հս.լ. 45°40′48″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գարեգին Բեգյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1608

ԳԵՂԱՄԱՍԱՐ


 

    Գեղամասար գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 9կմ հյուսիս-արևմուտք, Սևանի լեռնաշղթայի հարավային ստորոտում: Ունեցել է Շիշկայա անունը:

    Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղից հյուսիս պահպանվել են 16-րդ դարի եկեղեցի և խաչքարեր, իսկ 4կմ հարավ-արևմուտք՝ 13-րդ դարի «Սպիտակ վանք» եկեղեցի: