ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

:
գյուղ
:
2 127
:
2 075մ
:
Գավառ
:
40°17′25″ հս.լ. 45°08′21″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Կարապետ Ասատրյան
Հեռախոսային Կոդ:
+374 (264)
Փոստային Ինդեքսներ:
1207
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
Գեղարքունիք գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 12կմ հարավ-արևմուտք, Գեղամա լեռների արևելյան լանջին: Ունեցել է Բաշքենդ անունը:
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի, Մուշի և Ալաշկերտի գավառներից ներգաղթած հայերի կողմից: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում է դպրոց և կուլտուրայի տուն: Գյուղում պահպանվել են 17-րդ դարի սբ. Գևորգ եկեղեցի, կիկլոպյան ամրոցի ավերակներ, մատուռ, խաչքարեր: