ԳԵՂՀՈՎԻՏ

գյուղ
6 553
2 060մ
Մարտունի
40°06′16″ հս.լ.45°17′23″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Վարդան Պողոսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1405

ԳԵՂՀՈՎԻՏ


 

    Գեղհովիտ գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 5կմ հարավ: «Հարավ-Հյուսիս» միջպետական ճանապարհը անցնում է Գեղհովիտով: Ունեցել է Վերին Կզնուտ, Վերին Ղարանլուղ անունները:

    Համայնքը իր մեջ ներառում է Գեղհովիտ և Լեռնակերտ գյուղերը: Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Քուփղռան, Զանգազուր և Մանգասար գյուղերից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գործում են քարի մշակման, կահույքի արտադրության, պլաստմասսայե և ալյումինե դուռ ու լուսամուտի, հացաթխման փոքր արտադրամասեր: Գործում են 10-ից ավելի խանութներ: Գյուղում կան 2 միջնակարգ դպրոց, գերազանց վերանորոգված մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, ատամնաբուժարան, վարսավիրանոց, կապի բաժանմունք, դեղատուն: Մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Գյուղի տարածքը եղել է հնագույն բնակավայր: Գեղհովիտի տարածքում կան շատ հնավայրեր՝ արևմտյան մասում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ – մ.թ. 9-րդ դար) , հյուսիս-արևելյան կողմում՝ «Ջոջ կող» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակներ) : Գյուղի մեջ է սբ. Գևորգ (15-16 դարեր) եկեղեցին, «Թուխ Մանուկ» մատուռը, «Քռա» վայրում՝ հին գյուղատեղին: Պահպանվել են նաև խաչքարեր, կարասային թաղումներով դամբարաններ: