ԳԵՏԻԿ

գյուղ
536
1 900մ
Ճամբարակ
40°46′03″ հս.լ. 45°00′48″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Սարգիս Այունց
Հեռախոսային Կոդ: 
+374 (265)
Փոստային Ինդեքսներ: 
1309

ԳԵՏԻԿ


 

    Գետիկ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 7կմ հյուսիս-արևմուտք, Միափորի լեռնաշղթայի արևմտյան ստորոտին, Գետիկ գետի աջ ափին: Ունեցել է Նոր Բաշքենդ, Նոր Բաշգյուղ անունները:

    Հիմնադրվել է 1922 թվականին Արծվաշեն գյուղից գաղթած հայերի կողմից: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց և գրադարան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են մեգալիթյան հուշարձաններ, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, խաչքարեր: