ԴԴՄԱՇԵՆ

գյուղ
2 862
1 800մ
Սևան
40°34′19″ հս.լ. 44°48′44″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Ավետիս Ավետիսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (261)
Փոստային Ինդեքսներ: 
1508

ԴԴՄԱՇԵՆ


 

    Դդմաշեն գյուղը Սևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Սևան քաղաքից 11կմ հյուսիս-արևմուտք, Հրազդան գետի աջ ափին, Երևան-Սևան երկաթուղու մոտ: Հիմնադրվել է 1828 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից գաղթած հայերի կողմից:

    Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բուժկետ և առևտրի կետեր: Դդմաշենում պահպանվում է Սուրբ Թադևոս Առաքյալ 7-րդ դարի եկեղեցին, որը վաղ միջնադարից մեզ հասած 4 գմբեթավոր դահլիճներից մեկն է: Գյուղի տարածքում հայտնաբերվել է նոր քարե դարի բնակատեղի, որտեղ և նրա շրջակայքում հայտնաբերվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարանադաշտ, մետաղյա զենքեր, գործիքներ, զարդեր, տնայնագործական իրեր: