ԴՊՐԱԲԱԿ

:
գյուղ
:
607
:
1 340մ
:
Ճամբարակ
:
40°41′11″ հս.լ. 45°07′35″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Հովհաննես Նազլուխանյան
Հեռախոսային Կոդ:
+374 (265)
Փոստային Ինդեքսներ:
1310
ԴՊՐԱԲԱԿ
Դպրաբակ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 22կմ հյուսիս-արևմուտք, Գետիկ գետի ափին, Միափոր լեռան արևմտյան ստորոտում: Ունեցել է Չայքենդ անունը:
Հիմնադրվել է 1778 թվականին: Բնակիչների նախնիները եկել են Ղազախից և Ղարաբաղից: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Գյուղում կա 17-18 դարերի կիսավեր եկեղեցի: Գյուղի մոտակայքում կան հին գյուղատեղի, 12-13 դարերի խաչքարեր՝ արձանագրություններով: