ԴՐԱԽՏԻԿ

գյուղ
972
1 980մ
Ճամբարակ
40°34′08″ հս.լ. 45°13′55″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Վալենտին Պետրոսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (265)
Փոստային Ինդեքսներ: 
1311

ԴՐԱԽՏԻԿ


 

    Դրախտիկ գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում Ճամբարակից 12կմ հարավ-արևմուտք, Արեգունի լեռների հարավային լանջին, Դրախտիկ գետի ափին: Ունեցել է Թոխլուջա անունը:

    Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից և Արծվաշեն գյուղից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Գյուղում կան միջնակարգ դպրոց, բուժկետ, կաթի ընդունման կետ: Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, գյուղատեղի, խաչքարեր, հին գերեզմանոց: