ԵՐԱՆՈՍ

գյուղ
5 960
2 000մ
Մարտունի
40°12′29″ հս.լ. 45°11′10″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գագիկ Խանսանամյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (26299)
Փոստային Ինդեքսներ: 
1406

ԵՐԱՆՈՍ


 

    Երանոս գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 9կմ հյուսիս-արևմուտք, Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավ-արևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում:

    Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Ալաշկերտի և Մուշի գյուղերից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ: Տղամարդիկ հիմնականում մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքի: Գյուղում գործում են երկու միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, առևտրի և սպասարկման կետեր: Գյուղում և նրա շրջակայքում կան 2 ամրոց՝ «Նեղոցի» (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և «Շեն» (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակներ), սբ. Հովհաննես եկեղեցի (1215թ.) , «Թուխ Մանուկ», «Խոնարհված Սուրբ», սբ. Սոֆիա մատուռներ, դամբարաններ և 15-17 դարերի խաչքարեր: