ԶՈԼԱՔԱՐ

ԶՈԼԱՔԱՐ
Զոլաքար գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 6կմ հարավ-արևելք, Սևանա լճի ափամերձ տարածքում: Ունեցել է Զոլախաչ անունը:
Հիմնադրվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գավառից եկած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի, հացահատիկի մշակությամբ: Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գրադարան: Գյուղում կա սբ. Գևորգ եկեղեցի (19-րդ դար), խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում 13-րդ դարի «Զոլախաչ» անվանված մեծ խաչքարը: Գյուղի շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ սրբավայրերը: Կան նաև դամբարաններ, որոնց պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի դարին վերաբերող բրոնզե հայելի, դաշույն, մանգաղ, մանյակ, ապարանջաններ, մատանիներ, ագաթից և սարդիոնից ուլունքներ: