ԹԹՈՒՋՈՒՐ

գյուղ
1 012
1 740մ
Ճամբարակ
40°39′03″ հս.լ. 45°18′18″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Սամվել Ստեփանյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (265)
Փոստային Ինդեքսներ: 
1312

ԹԹՈՒՋՈՒՐ


 

    Թթուջուր գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 6կմ հարավ-արևելք, Գետիկ գետի ափին: Գյուղը բնակեցվել է մինչև 1920 թվականը:

    Գյուղը գտնվում է Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան հանրապետական նշանակության ավտոճանապարհների խաչմերուկում: Գյուղում կա հանքային ջրի աղբյուր, որից էլ ծագել է գյուղի անունը: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ  և հողագործությամբ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ: Գյուղում կա ավերված եկեղեցի «Կոտրած» անունով, հին գյուղատեղի, դամբարաններ: