ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ

գյուղ
2 462
2 000մ
Գավառ
40°16′23″ հս.լ. 45°08′40″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Յուրիկ Բաղդասարյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1208

ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ


 

    Լանջաղբյուր գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 10կմ հարավ, Գեղամա լեռների արևելյան լանջին: Ունեցել է Քյուզաջըղ անունը:

    Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Ալաշկերտից և Բայազետից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ: Գյուղում կա սբ. Խաչ եկեղեցի: Շրջակայքում պահպանվել են Իլկավանք եկեղեցին (9-10 դարեր), սբ. Հակոբ եկեղեցին (17-րդ դար), դամբարաններ, կիկլոպյան ամրոց: