ԼԻՃՔ

:
գյուղ
:
5 471
:
1 940մ
:
Մարտունի
:
40°09′49″ հս.լ. 45°13′40″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Գնել Գրիգորյան
Հեռախոսային Կոդ:
+374 (26272)
Փոստային Ինդեքսներ:
1409
ԼԻՃՔ
Լիճք գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 5կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի հարավ-արևմտյան ափին: Ունեցել է Գյոլ, Եղեգնագյուղ անունները:
Հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթած հայերի կողմից: Ժամանակին գործում էին «Լիճք» հանքային ջրերի գործարանը, ձկնաբուծարան: Հիմա բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են 2 դպրոց, բուժկետ և առանձին հիվանդանոց «Բիբիջի» անունով: Մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Գյուղում և գյուղի շրջակայքում պահպանվել են սբ. Աստվածածին եկեղեցին, մատուռներ, խաչքարեր, բրոնզեդարյան դամբարանադաշտ, կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ: