ԼՃԱՇԵՆ

գյուղ
5 036
1 925մ
Սևան
40°31′13″ հս.լ. 44°55′51″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Կորյուն Մարգարյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (261)
Փոստային Ինդեքսներ: 
1510

ԼՃԱՇԵՆ


 

    Լճաշեն գյուղը Սևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Սևան քաղաքից 5կմ հարավ-արևմուտք, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին: Ունեցել է Օրդաքլու անունը:

    Հիմնադրվել է 1828 թվականին Մակուից, Դիադինից և Բայազետից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ և բուժկետ: Գյուղի միջնադարյան կառույցներից են Գանձավանքը(10-13 դարեր), սբ. Հռիփսիմե եկեղեցին (7-10 դարեր), «Կարմիր վանք» վանական համալիրը, «Թուխ Մանուկ» մատուռը: Սևանա լճի իջնելու հետևանքով Լճաշենի մոտ հայտնաբերվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ, բնակատեղի, ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի սեպագիր արձանագրությունը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ուշագրավ գտածոներ: