ԼՃԱՎԱՆ

:
գյուղ
:
592
:
2 040մ
:
Վարդենիս
:
40°09′07″ հս.լ. 45°36′52″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Լյովա Խաչատրյան
Հեռախոսային Կոդ:
+374 (269)
Փոստային Ինդեքսներ:
1627
ԼՃԱՎԱՆ
Լճավան գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 12կմ հարավ-արևմուտք, Կարճաղբյուր գետի աջ ափին: Ունեցել է Յարփուզլու անունը:
Հիմնադրվել է 1830 թվականին Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից: Հետագայում, 1918-1920 թվականներին գյուղի բնակչությունը ավելացել է Կարսի մարզից, Մուշի և Բուլանըխի գյուղերից բռնագաղթած հայերով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում է դպրոց: Գյուղում և շրջակայքում կան դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակներ), միջնադարյան Գթաշեն գյուղատեղի, սրբավայրեր՝ Մայր Աստվածածին և սբ. Սարգիս Ատենահաս, ավերված եկեղեցի (13-14 դարեր), խաչքարեր, մատուռ: