ԽԱՉԱՂԲՅՈՒՐ

գյուղ
1 435
1 950մ
Վարդենիս
40°10′20″ հս.լ. 45°41′19″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Հակոբ Գաբոյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1610

ԽԱՉԱՂԲՅՈՒՐ


 

    Խաչաղբյուր գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 2,5կմ հարավ-արևմուտք: Ունեցել է Չախրլու, Սովետակերտ անունները:

    Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի կողմից: 1915-1918 թվականներին այստեղ են հաստատվել Մուշից, Բասենից և Վանից բռնագաղթած հայեր, իսկ 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոցի ավերակներ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), սբ. Բեթղեհեմ եկեղեցի (9-րդ դար), տարբեր դարերի խաչքարեր, որոնց թվում «Մուրադ Խաչ» խաչքարը: