ԾԱԿՔԱՐ

գյուղ
2 826
1 960մ
Մարտունի
40°11′17″ հս.լ. 45°14′28″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գվիդոն Ավետիսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1410

ԾԱԿՔԱՐ


 

    Ծակքար գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 8կմ հյուսիս-արևմուտք, Ծակքար գետի ափին: Ունեցել է Դալիքդաշ, Կոռքար անունները:

    Հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Մուշից և Ալաշկերտից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Շատ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Գյուղում կա դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ: Գյուղում և նրա շրջակայքում կան բնական կամուրջ, 19-րդ դարում վերակառուցված սբ. Աստվածածին եկեղեցի, խաչքարեր, ձիթհան, «Թուխ Մանուկ» մատուռ, հին ջրաղացներ: Գյուղից հյուսիս-արևմուտք, Բախտակ գետի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ: 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը: