ԾԱՂԿՈՒՆՔ

գյուղ
1 093
1 850մ
Սևան
40°34′59″ հս.լ. 44°52′10″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Պետիկ Աղաջանյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (261)
Փոստային Ինդեքսներ: 
1511

ԾԱՂԿՈՒՆՔ


 

    Ծաղկունք գյուղը Սևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Սևան քաղաքից 10կմ արևմուտք, Հրազդան գետի աջ ափին: Հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Խոյից, Վանից և Մակուից եկած հայ գաղթականների կողմից:

    Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ: Գյուղում պահպանվել է 19-րդ դարի սբ. Հարություն եկեղեցին, միջնադարյան զարդաքանդակ խաչքարեր: Գյուղում կա նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցի (2006թ.):