ԾԱՓԱԹԱՂ

:
գյուղ
:
414
:
1 950մ
:
Վարդենիս
:
40°25′17″ հս.լ. 45°31′60″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Թագուհի Բոյախչյան
Հեռախոսային Կոդ:
+374 (269)
Փոստային Ինդեքսներ:
1611
ԾԱՓԱԹԱՂ
Ծափաթաղ գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 24կմ հյուսիս-արևմուտք, Սևանի լեռների հարավ-արևմտյան լանջին, Տանձուտ գետի գետաբերանի մոտ: Ունեցել է Բաբաջան, Կզըլքենդ անունները:
Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանի Բաքու և Գանձակ քաղաքներից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում կա միջնակարգ դպրոց: Ծափաթաղ գյուղում 2004 թվականից գործում է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրը, որը լավ հիմք է հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար: Գյուղի մոտ կա դամբարանադաշտ և խաչքարերով գերեզմանոց: