ԾՈՎԱԳՅՈՒՂ

գյուղ
4 318
2 000մ
Սևան
40°37′59″ հս.լ. 44°57′08″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գևորգ Թովմասյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (261)
Փոստային Ինդեքսներ: 
1512

ԾՈՎԱԳՅՈՒՂ


 

    Ծովագյուղը Սևանի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Սևան քաղաքից 10կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափին: Ունեցել է Չիբուխլու անունը:

    Հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Բայազետի Արծափ գյուղից եկած հայ գաղթականները 1830 թվականին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի և կաղամբի մշակությամբ: Գործում են միջնակարգ դպրոց, գրադարան և բուժկետ: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են «Քանդած ժամ» եկեղեցի (16-17 դարեր), սբ. Աստվածընկալ եկեղեցի (17դ.), մատուռներ, հին գյուղատեղի, ամրոցի ավերակներ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), խաչքարեր: Ծովագյուղում են կատարվում Մուրացանի «Առաքյալը» վեպի հիմնական իրադարձությունները: