ԾՈՎԱԶԱՐԴ

գյուղ
2 153
1 920մ
Գավառ
40°28′37″ հս.լ. 45°02′15″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Արամ Կատվալյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1210

ԾՈՎԱԶԱՐԴ


 

    Ծովազարդ գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 11կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևմտյան ափին, Երևան-Գավառ մայրուղու վրա: Ունեցել է Մուխան անունը:

    Հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանից եկած հայ գաղթականների կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, տնակային լողափեր: Գյուղում կա կիսակառույց հյուրանոցային համալիր: Գյուղում և շրջակայքում կան դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակներ), եկեղեցի (17-18 դարեր), խաչքարեր և գերեզմանոց: