ԾՈՎԱԿ

գյուղ
2 898
1 920մ
Վարդենիս
40°10′55″ հս.լ. 45°38′06″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գարիկ Հակոբյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1612

ԾՈՎԱԿ


 

    Ծովակ գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 9կմ արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափին: Ունեցել է Ներքին Զաղալու անունը:

    Հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից ներգաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 19-րդ դարի սբ. Աստվածածին եկեղեցին, տարբեր դարերի խաչքարեր, միջնադարյան գյուղատեղի, «Թուխ Մանուկ» մատուռը, գերեզմանոց, կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ.թ.ա. 1-ն հազարամյակ), դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակներ), Սարդուրի Բ ուրարտական արքայի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դար) :