ԾՈՎԱՍԱՐ

գյուղ
2 956
2 100մ
Մարտունի
40°08′30″ հս.լ. 45°11′29″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Արտաշես Մխիթարյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1408

ԾՈՎԱՍԱՐ


 

    Ծովասար գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 10կմ հարավ-արևմուտք, Ծակքար գետի ափին, սարահարթի վրա: Ունեցել է Նորագյուղ, Թազաքենդ, Թազագյուղ անունները:

    Հիմնադրել են Ալաշկերտից ներգաղթած հայերը 1828 թվականին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ: Գործում են նորակառույց, գերազանց պայմաններով դպրոց, բուժկետ: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են պատմական արձանագրություն (906թ.), եկեղեցիներ՝ սբ. Գրիգոր Լուսավորիչ (9-րդ դար) և սբ. Աստվածածին (1814թ.), գյուղատեղիներ, խաչքարեր: