ԾՈՎԻՆԱՐ

գյուղ
5 155
1 950մ
Մարտունի
40°09′39″ հս.լ. 45°27′14″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Մհեր Մարտոյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)

ԾՈՎԻՆԱՐ


 

    Ծովինար գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 15կմ հյուսիս-արևելք, Սևանա լճի հարավային ափին: Ունեցել է Քոլաղռան անունը: Հիմնադրվել է 1830 թվականին Ալաշկերտից գաղթած հայերի կողմից:

    Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Շատ են արտագնա աշխատանքի մեկնողները: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կարտոֆիլի և ծխախոտի մշակությամբ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան: Գյուղի մոտ, բարձունքի վրա պահպանվել է Ուրարտուի արքա Ռուսա Ա-ի կառուցած ամրոցի, որը կոչվել է «Թեյշեբա աստծո քաղաք», ավերակները: Այդ ամրոցը եղել է ռազմական խոշոր հենակետ և համարվում է ուրարտական շրջանի կառույցների լավագույն օրինակ: Ամրոցից ներքև, դժվարամատչելի ժայռի վրա գտնվում է Ռուսա Ա-ի սեպագիր արձանագրությունը: Շրջակայքում կան նաև ուրարտական դամբարաններ: Ծովինարի ամրոցը 1934 թվականին պեղել և ուսումնասիրել է ռուս խոշոր գիտնական, հետագայում Էրմիտաժի տնօրեն, Բորիս Պիոտրովսկին: Գյուղի մոտակայքում կան նաև հին գյուղատեղիներ և 13-րդ դարի սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին: