ԿԱԼԱՎԱՆ

:
գյուղ
:
168
:
1 600մ
:
Ճամբարակ
:
40°38′60″ հս.լ. 45°06′60″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Սամվել Ծատուրյան
Հեռախոսային Կոդ:
+374 (265)
Փոստային Ինդեքսներ:
1313
ԿԱԼԱՎԱՆ
Կալավան գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 33կմ հյուսիս-արևմուտք, Բարեբեր գետի ափին: Ունեցել է Ամրխեր անունը:
Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանի Շամխորի շրջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ: Գյուղի մոտակայքում կան դամբարանադաշտեր (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակներ), խաչքարերով գերեզմանոց, քարե դարի բացօդյա կայան: