ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ

գյուղ
2 507
1 950մ
Վարդենիս
40°10′31″ հս.լ.45°34′24″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Տարոն Քոչարյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1614

ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ


 

    Կարճաղբյուր գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 13կմ հարավ-արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, Վարդենիս-Երևան ճանապարհի վրա: Ունեցել է Գեդաբուլաղ անունը:

    Հիմնադրվել 1829 թվականին Արևմտյան Հայաստանից եկած հայ գաղթականների կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները Կարճաղբյուր գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են: Գյուղում կան «Ավերաժամ» (12-13 դարեր) և սբ. Գևորգ եկեղեցիները, «Թուխ Մանուկ» մատուռը, տարբեր դարերի գերեզմանոցներ: Գյուղի մոտ գտնվում են սբ. Աստվածածին և սբ. Սարգիս մատուռները, «Բերդի դոշ» կիկլոպյան ամրոցը, «Քարե դուռ» ամրոցը, անտիկ ժամանակաշրջանի բնակատեղի, բազմաթիվ դամբարաններ: