ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ

գյուղ
5 983
1 975մ
Գավառ
40°19′50″ հս.լ. 45°11′02″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Միշա Դանիելյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1211

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ


 

    Կարմիրգյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 3կմ հարավ-արևելք, Գեղարքունիք գետի ստորին հոսանքի շրջանում: Ունեցել է Աշնակ, Ղուլալի անունները:

    Հիմնադրվել է 1829-30-ական թվականներին Բայազետի գյուղերից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, հացաթխման արտադրամաս: Գյուղի մոտ կան բազալտի և ավազի հանքեր: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են սբ. Աստվածածին (1674թ.) և սբ. Գրիգոր (15դ.) և սբ. Գևորգ եկեղեցիները, կիկլոպյան ամրոցի ավերակներ, սբ. Վառվառա (11-13 դարեր) և «Թուխ Մանուկ» մատուռները, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարանադաշտ: