ԿՈՒԹ

:
գյուղ
:
192
:
2 100մ
:
Վարդենիս
:
40°10′51″ հս.լ. 45°54′06″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Մեժլում Իսրայելյան
Հեռախոսային Կոդ:
+374 (269)
Փոստային Ինդեքսներ:
1615
ԿՈՒԹ
Կութ գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 15 կմ արևելք, Կութ գետի ափին: Ունեցել է Զարզիբիլ, Զառքենդ անունները:
Հիմնադրվել է 1801 թվականին: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում է դպրոց և բուժկետ: Գյուղում և շրջակայքում կան հայկական գերեզմաններ, խաչքարեր և միջնադարյան գյուղատեղի: