ՀԱՅՐԱՎԱՆՔ

գյուղ
852
1 940մ
Գավառ
40°26′04″ հս.լ. 45°05′49″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Դավիթ Բադոյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1212

ՀԱՅՐԱՎԱՆՔ


 

    Հայրավանք գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 12կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևմտյան ափին: Ունեցել է Այրիվան անունը:

    Հիմնադրվել է 1830 թվականին: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց և մշակույթի տուն: Գյուղի մոտ է գտնվում Հայրավանքի վանական համալիրը (9-13 դարեր), բրոնզի դարի ամրոցի ավերակներ, երկաթի դարի դամբարաններ, խաչքարեր: