ՁՈՐԱԳՅՈՒՂ

գյուղ
4 788
2 000մ
Մարտունի
40°10′31″ հս.լ. 45°10′30″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Լևիկ Գրիգորյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1412

ՁՈՐԱԳՅՈՒՂ


 

    Ձորագյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 8կմ հյուսիս-արևմուտք, Գեղամա լեռների արևելյան ստորոտին: Ունեցել է Շողագա, Վալի Աղալու անունները:

    Գյուղը հին բնակավայր է: Պատմիչների մոտ Շողագա անունը հիշատակվում է արդեն 10-րդ դարի վերջին: Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1831 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Գյուղում գործում են հիմնական և ավագ դպրոցները, մշակույթի տունը, մանկապարտեզը, բուժկետը, գրադարանը, կապի հանգույցը: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Շողագավանք վանական համալիրը (7-17 դարեր), «Մասրուց անապատ» (9-10 դարեր) և սբ. Պողոս-Պետրոս (877-886թթ.) եկեղեցիները, ամրոց, մատուռ, գյուղատեղի, գերեզմանոց՝ մահարձաններով: