ՁՈՐԱՎԱՆՔ

:
գյուղ
:
147
:
1 325մ
:
Ճամբարակ
:
40°42′10″ հս.լ. 45°06′02″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Նիկոլայ Խալաթյան
Հեռախոսային Կոդ:
+374 (265)
Փոստային Ինդեքսներ:
1314
ՁՈՐԱՎԱՆՔ
Ձորավանք գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 27կմ հյուսիս-արևմուտք, Գետիկ գետի ձախ ափին: Ունեցել է Ղարաղայա անունը:
Հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղի մոտ կան միջնադարյան գյուղատեղի (10-12 դարեր), եկեղեցի (10-13 դարեր) և խաչքարերով գերեզմանոց (10-18 դարեր):