ՄԱԴԻՆԱ

գյուղ
1 162
2 175մ
Մարտունի
40°04′49″ հս.լ. 45°15′04″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Վրեժ Սարգսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1413

ՄԱԴԻՆԱ


 

    Մադինա գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 10կմ հարավ-արևմուտք, Արգիճի գետի ափին, Արմաղան լեռան ստորոտին: Բնակեցված է եղել դեռևս 19-րդ դարում, բայց բնակիչների հիմնական մասը եկել է նույն շրջանի Ներքին Գետաշեն գյուղից 1922 թվականին:

    Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կերային կուլտուրաների և հացահատիկի մշակությամբ: Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկետ և գրադարան: Տեսարժան վայրերից է գեղեցիկ Արմաղան լեռը, որի գագաթին, հրաբխային խառնարանում լիճ է գոյացել, իսկ լճի կողքին կառուցված է փոքր եկեղեցի: Գյուղի մոտ կան մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակների ամրոցներ, «Քարաձի» բնակատեղի և միջնադարյան գյուղատեղի: